Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
25.03.2011 | 00:00

...թե իշխանությունն ու ընդդիմությունը շախմատային պատային իրավիճակում են հայտնվել: Դիլեման երկուսի համար էլ նույնն է՝ ապրիլի ութի հանրահավաքը որտեղ է սկսվելու և որտեղ ավարտվելու:
Հիշենք՝ շախմատում պատային վիճակն ավարտվում է ոչ-ոքի:
Ընդ որում, հարցը քննարկվել է անգամ ՀՀԿ գործադիրի նիստում, այդպես էլ պատասխան չի ստացել: Սերժ Սարգսյանը ցանկացել է իմանալ իր ծերակույտի կարծիքը խնդրո առնչությամբ՝ ինչպես են նրանք տեսնում հարցի լուծումը: Մոտեցումները տարբեր են եղել: Սերժ Սարգսյանն էլ իր տեսակետը չի բարձրաձայնել:
Գործից հասկացողները պնդում են, որ կկիրառվի նույն՝ մարտի 17-ի քաղտեխնոլոգիան. «սպոնտաննո» Լևոն Զուրաբյանը կբանակցի Աֆյանի հետ, ընդդիմությունը կրկին կնվաճի Ազատության հրապարակը:
Ինչ վերաբերում է այնտեղ բնկալվելուն, ապա նման հարց չի քննարկվում: Ոչ մի տեղ: Նույնիսկ ՀՀԿ գործադիրում:

Դիտվել է՝ 1944

Մեկնաբանություններ